Ակնաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով:
Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է` ցանցենու անոթների ախտահարումը: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ սկզբնական, իսկ երբեմն նաև ուշ շրջաններում կարող է ընթանալ անախտանիշ: Հիվանդը տեսողության հետ կապված խնդիրներ չի զգում և, համապատասխանաբար, համարում է, որ բժշկին դիմելու պատճառ չունի: Հիմնական գանգատներն ընթերցանության դժվարացումն է, տեսողության շղարշումը, մասնակի կամ ամբողջական կորուստը (աչքերի առջև ի հայտ են գալիս սև մանր կետեր): Այս գանգատները, որպես կանոն, վկայում են ռետինոպաթիայի ուշ շրջանի մասին:
Ռետինոպաթիայի ծանր (պրոլիֆերատիվ) ձևը հաճախ զարգանում է առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ` հիվանդության սկզբից 10-12 տարի անց, երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ՝ 5-7 տարի անց: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի խիստ վերահսկումը, սննդակարգին հետևելը, առողջ կենսակերպը թույլ են տալիս նվազեցնել, սակայն չեն բացառում բարդությունների հետևանքով կուրության զարգացման ռիսկը: Այդ պատճառով կուրությունը կանխարգելելու, ակնային բարդությունները ժամանակին ախտորոշելու և վաղ բուժում սկսելու համար նպատակահարմար է տարեկան երկու անգամ ակնաբույժի խորհրդատվություն անցնել` 10 տարի վաղեմությամբ երկրորդ տիպի և 5 տարի վաղեմությամբ առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում, եթե անգամ տեսողության խնդիրները բացակայում են:
«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կենտրոնում առկա է դիաբետիկ ռետինոպաթիայի ախտորոշիչ հետազոտությունների և բուժման լիարժեք համալիր: Բացի ստանդարտ հետազոտություններից, ինչպես տեսողական ֆունկցիայի ստուգումը ( տեսողության սրություն, տեսադաշտ, Ամսլերի թեստ ), ներակնային ճնշման չափումը (պնևմոտոնոմետրիա, տոնոմետրիա ըստ Գոլդմանի), ռեֆրակտոմետրիան, աչքի զննումը` ճեղքային լամպի միջոցով, ակնահատակի զննումը` հատուկ ոսպնյակների օգնությամբ, նաև իրականացվում են լրացուցիչ ու ավելի մանրամասն հետազոտություններ.
- սոնոգրաֆիա (միջավայրի պղտորման դեպքում` աչքի կառուցվածքների վիճակի ախտորոշում),
- ակնահատակի լուսանկարում, որը թույլ է տալիս հետևել ցանցենու փոփոխություններին. տարբեր ժամանակ իրականացված նկարներն ակնաբույժին թույլ են տալիս հետևել հիվանդության զարգացման ընթացքին և վերահսկել իրականացվող բուժման արդյունավետությունը,
- ցանցենու օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա. դիաբետիկ ռետինոպաթիայի ժամանակ հնարավորություն է տալիս հայտնաբերել կառուցվածքային փոփոխություններն` ամենավաղ փուլերում,
- ցանցենու ֆլուորեսցենտային անգիոգրաֆիա. բացահայտում է անոթների բարձր թափանցիկության գոտիները, նոր գոյացած անոթները, չմատակարարվող տեղամասերը և այլն:
Ներկայում պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման հիմնական եղանակը լազերային բուժումն է, որի արդյունավետությունn, ըստ հեղինակների տվյալների, 67-85% է:
Միշտ չէ, որ հաջողվում է լազերային բուժմամբ դրական արդյունք ստանալ: Նման դեպքերում հիվանդին կարող է օգնել վիրահատական բուժումը, որն առավել առավել արդյունավետ է, եթե նախավիրահատական շրջանում իրականացվել է պանռետինալ լազերակոագուլյացիա:
«Նաիրի» ակնաբուժական կլինիկայում լազերային բուժում իրականացվում է նույնիսկ ծանր դեպքերում՝ հիմնվելով համաշխարհային գրականության տվյալների և սեփական փորձի վրա, ինչն ապահովում է արդյունավետ ելք` նույնիսկ անհեռանկարային թվացող դեպքերում:
11.12.2018 Կարդացեք նաև
05.03.2020
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3669): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ